Կենսաբանության դեկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել մերկասերմ բույսերի արտաքին կառուցվածքը։ Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ։ Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով։ Սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից։ Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթներին։ Մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են՝ ծառեր, թփեր։ Տերևները փշանման կամ թեփուկանման են։ Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները, դրա համար ջուրը չի կարող շարժվել մեծ արագությամբ։ Ջրի գոլորշիացումը փոքրացնելու համար տերևները վերածվել են փշերի։ Բոլոր փշատերևայինների մոտ առաջանում է խեժ, որը վերականգնում է բնի վնասված մասերը։ Փշատերևայիններն առաջացնում են արական և իգական կոներ։ Փշատերև բույսեր են եղևնին, սոճին, կվենին, մայրին, գիհին, նոճին և այլն։ Սոճին բարձր սյունի նման ծառ է, բարձրությունը կարող է հասնել 30 – 40մ և ապրում է 350 – 400 տարի։
  2. Գրել մերկասերմ բույսերի բազմացումը։ Անտառում, մեզ հայտնի լայնատերև ծառերից բացի,հանդիպում են նաև ասեղնատերև , իսկ երբեմն էլ թեփուկավոր տերևներ ունեցող բույսեր;Մերկասերմերը բազմազան են։ Սոճին, եղևնին,Սեքվոյան,խեժափիճին ,մերկասերմեր են։ Երկրի վրա կա մոտ 600տեսակ, որոնցից 200-ը բաժին է ընկնում սոճիներին։ Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:
  3. Ներկայացնել սերմնավոր բույսերի կառուցվածքը։ Սերմնավոր բույսեր, սպերմատոֆիտներ, սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը(ներառյալ բազմաթիվ բրածո բույսեր) և ծածկասերմերը կամ ծաղկավոր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմանները, գետնամուշկանմանները, ձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում։
  4. Ներկայացնել ծածկասերմ բույսերի բազմացում։ Ծածկասերմ բույսերի բազմացումը Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:
  5. Ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորումը (խաչաձև փոշոտում, ինքնափոշոտում)։

Կրկնակի բեղմնավորումը պատմականորեն ձևավորված և որակապես նոր երևույթ է, որը հատուկ է միայն ծածկասերմավորներին: Կրկնակի բեղմնավորման կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ կրկնակի ժառանգականությամբ օժտված էնդոսպերմը ապահովում է ծածկասերմերի կենսունակությունը և հարմարվողականությունը, ապահովում է նրանց ապահովությունը այլ բույսերի նկատմամբ։

Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում: Խաչաձև փոշոտում – փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամուկամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ Ինքնափոշոտում – փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Ուշադրություն։ Փոշոտման ձևից, փոշոտող օրգանիզմի տեսակից կախված ծաղիկները ունեն տարբեր գունավորում, տարբեր ձև, չափս, դիրքավորում և այլն:

Նոյեմբեր և Դեկտեմբեր ամիների ընթացքում կատարված բոլոր աշխատանքների հղումներ՝

Պտերներ, դրանց կառուցվածքը

Published by

Իռեն Նահապետյան

Studying now to be proud of myself later)

Leave a comment