Կոտրվածք

«Ոտքի ներքևի հատվածը այստեղից կոտրվածք է» – բացատրում էին բժիշկները մորս։ Կողքի սենյակում էի և ականջ դրեցի նրանց խոսակցությունը « … մեկ ամսից մի փոքր ավել պետք է անշարժ վիճակում լինի և հաջորդ վեց ամիսը պետք են լինելու ամբողջովին վերականգնվելու համար, բայց այս պահին պետք է մոռանա նույնիսկ քայլելու մասին»։ Սառեցի, ուղղակի սառած նստեցի, մեջս մի մեծ ճեղք բացվեց որն էլ երևի իմ կոտրվածքն էր։ Ու այդ պահին մեջս ամեն ինչ կոտրվեց։ Եկող ամսվա պլանավորած օրերս, երազանքներս, քայլերս, ամեն ինչ բառի ամենաուղիղ իմաստով կոտրվեց։ Րոպեներ անց ինքս ինձ բռնացրեցի այն պահին, որ սառը դեմքով նստած սպասում էի ինչ որ մեկի զանգին։ Չգիտեմ ինչի կամ ում զանգին էի սպասում։ Նույնիսկ մեկը չկար ում զանգել էի և խնդրել էի որ հետո զանգի։ Այդ վայկյանը կոչվեց միայնականություն։ Ունեի բոլորին, չկար ոչ մեկը, դա էր միայնակությունն ու մենակությունը իմ։ Կոտրվածքը ներսիս ավելի շատացավ ու մեծացավ։ Բայց սկսեցի ուղղակի ինքնախաբեությամբ զբաղվել։ Իբրև խելքին մոտիկ արդարացում էի փորձում գնտել, որ ինքս ինձ բացատրություն տայ թե ինչու եմ սպասում մի մարդու զանգին, ով գոյություն չուներ, չէ որ ես չէի ընդունելու այն փաստը, որ ես միայնակ եմ։ Այդքան շատ ու խառնված մտքերիս ու կոտրվածքներիս անդունդի մեջ թաղված արդեն ժամանակի զգացումն էի կորցրել։ Հեռախոսովս նայեցի, ժամը ինն էր լինում։ Արդեն երկուսից երեք ժամ էր ինչ հիվանդանոցում էի ու այս անգամ ոչ թե զբաղվում էի ինքնախաբեությամբ կամ սպասում էի ինչ որ մեկի զանգին,  այլ սպասում էի խեղտող արցունքներս ազատ արձակելուն։ Սպասում էի բոլորից փախչելուն, սպասում էի սովորականի պես բոլորի կողքից անհետանալուն, մինչև հիմա չընդունելով այն փաստը, որ դա անհնար է։ Չէի կարողանում համակարպվել այն մտքի հետ, որ չեմ կարողանալու քայլել, չեմ կարողանալու փախնել ոչ մեկից ու ոչ մի մտքիցս։ Չէ, ոչ թե չէի կարողանում, այլ ուղղակի չէի ուզում։ Չէի ուզում նույնիսկ մեկ վայրկյան պատկերացնեի դիմացի մեկ ամիսը։ Չէի ուզում իմանալ, թե ինչպես եմ անշարժ անցկացնելու ամեն օրս։ Չէի ուզում լսել ոչ մի բժիշկների խոսքին։ Հենց նրանք կարծես ինադու ոտքերս ամուր կապել էին այդ անտեր անվասայլակին։ Ամենամեծ ցանկությունն էր մեղադրել իրանց, որովհետև ես չէի կարող այդ փոքր անսամթ շարժումից ամեն ինչ ջարդել, ավիրել ու վերջի ի վերջո կոտրել։ Արդեն անցել է գրեթե մեկ ամիս ու հիմա դեռ ոտքս կոտրված նստած ու գրում եմ սա հասկանալով, որ իմ կյանքի «կոտրվածքն» էլ զգացի, ապրեցի ու հաղթահարեցի։ Ու ինչպես ամեն դժվարություն անցնելուց հետո, այս անգամ էլ նայեցի հայելու մեջ, վերջին անգամ մաքրեցի արցունքներս, ժպտացի ու սա ավարտելով, բաց եմ թողում ներսիս ևս մի կոտրվածք։

Էլի

Երեկոյան սովորականից շուտ ասեցիր որ գնում ես քնելու։ Չհավատացի։ Ընդհամենը շուտ ասեցիր «բարի գիշեր», բայց ես չհավատացի, որ քնելու ես։ Ես կողքդ չէի, ես քեզ չէի տեսնում, բայց ես զգում էի։ Ես զգում էի թե ինչ է լինելու։ Ամբողջ գիշեր չքնեցի այդ մտքերից։ Ամբողջ գիշեր մտքիս մենակ դու էիր։ Մտածում էի քո մասին, մտածում էի թե ինչ ես անում, ինչ ես զգում և այլ ամենը ինչը կապված էր մենակ քո հետ։ Այդպես այնքան մինչև բացվեց լույսը։ Դպրոց գնալու ճանապարհին մտածում էի, թե երբ եմ շուտ հասնելու որ քեզ տեսնեմ, որ լինեմ քո գրկում, որ լսեմ քո ձայնը, որ զգամ քեզ, բայց գիտեի, որ չէ, չի լինելու այդպես, գիտեի, որ այսօր շատ բան կփոխվի։ Նույնիսկ չնկատեցի թե ժամանակը ինչպես անցավ, որովհետև հենց հետ եկա իրական աշխարհ նկատեցի, որ ավտոբուսը արդեն կանգնել է։ Արագ քայլելով մտքումս միակ նպատակը քեզ հասնել էր։ Բայց չհասցրեցի քեզ հասնեմ, հեռվից տեսա թե ինչպես ես վազում, կարծես փախնում էիր ինձնից, ու ընդհանրապես բոլորից ու ամեն ինչից։ Բոլորի զանգերին գոնե մեկ անգամ պատասխանեցիր, իսկ իմ զանգին չպատասխանեցիր։ Ես գիտեի, որ չէիր պատասխանելու։ Էլի նույն էմոցիաների խառնուրդը ներսումս, էլի նույն անհանգստությունը, էլի նույն վախերը։ Մարդիկ շուրջս խոսում էին, բայց ես ամփոփված էի ինքս իմ մեջ։ Իմ, իմ մտքերիս ու վախերիս։ Անհամբեր սպասում էի երբ էին դասերը սկսելու, որ դու հայտնվեիր։ Երբ հայտնվեցիր, ինձ զանգեցին ու տեղյակ պահեցին, որ հայտնվելես ու խնդրեցին, որ հետդ խոսեմ։ Էլի կողքդ չէի, բայց էլի զգում էի քեզ։ Երբ տեսա քեզ, ասեցիր, որ պետք է խոսենք, դե արդեն ամենից պարզ էր։  Նայում եմ քեզ ու զգում տխրությունդ։ Ոչ խոսում ես դու, ոչ էլ ես, խոսում ենք մենք։  Խոսում են մեր աչքերը, Այն աչքերը, որ ունեն իրենց լեզուն Աչքերը, որ տեսնում ու զգում են ամեն ինչ։ Աչքերը բացատրեցին իրար ամեն ինչ։  Էլի իրար ասեցին հաջողություն Էլի իմանալով, որ սա վերջին հաջողությունը չէ Էլի վերջին անգամ իրար գրկեցին Վերջին անգամ, որպես սիրահարներ իրար զգացին։ Էլի չես կարողանում նայել աչքերիս մեջ Չէ որ գիտես որ սա վերջին անգամը չի Չէ որ գիտես որ էլի գալու ես գիրկս Էլի լինելու ես կողքս որպես «իմը» Էլի ասելու ես որ սիրում ես Նայելու ես աչքերիս մեջ ու էլի փայլելու ես։ Էլի կսպասեմ քեզ …

(հորինված հատված, իբրև տղայի կողմից գրված)

Կարոտ

Զգացմունք, որը միշտ կա իմ մեջ։ Զգացմունք, առանց որի մասին չմտածելով օրս չի ավարտվի։ Ջգացմունք, որը միշտ խեխդում է ինձ։ Ինչքան հասարակ, բայց միևնույն ժամանակ ինչքան հզոր մի բառ։ Ամեն անգամ այդ բառը ասելուց մեջս խառնվում է։ Ինչ է՞ կարոտը, արդյոք իրոք կարոտում ե՞մ, արդյոք ինքս ինձ չեմ խաբու՞մ, ինչի՞ են ինձ կարոտում, ինչի՞ եմ ես կարոտում և այլ հարցեր։

Փոքրուց իմ մեջ ապրում է այդ կարոտը։ Եվ մեծանալով «կարոտ» բառը փոփոխվեց ամենատարբեր մտքերով։ Սկզբում մենակ կարոտ բառը ասոցացնում էի այն իմ համար կարևոր մարդու հետ, ով կողքիս չէր, հետո գնալով սկսեցի կարոտել անցյալի պահեր, սկսեցի կարոտել այն մարդկանց, ովքեր ինձ ցավացրել էին, հետո ընդհանրապես սկսեցի կարոտել այն մանրունքները, որ ինձ երջանկացնում էին։ Ամենասկզբից մինչ օրս կարոտում եմ ամենաշատը այն մի կարևոր մարդուն և ինքս ինձ։ Կարոտում եմ այն «ինձ» ով անհոգ ապրում էր, ով մտածելու գրեթե շատ բան չուներ, ով չգիտեր թե ինչ է իրական կյանքը։ Ով չգիտեր, թե ինչ է սերը և այլ մնացած զգացմունքները։ Երևի լսած կլինեք, ասում են «կարոտը դա սեր է» ։ Միգուցե կարոտի մեջ կա սերը, բայց սերը իմ համար միշտ չէ։ Ես չեմ կարողանում միշտ սիրել այն մարդկանց կամ այն բաների ում կարոտում եմ։ Ես սիրել եմ քեզ, բայց հիմա կարոտում եմ։ Ես չեմ ուզում նույնիսկ սիրեմ, ես ուղղակի ուզում եմ առնեմ իմ կարոտը։ Ես չեմ սիրում քեզ, բայց, հա, ես կարոտում եմ այն միտքը, որ մենք կարող էինք իրար հետ լինել։ Չէ, ես չեմ ներել ու չեմ սիրում քեզ, բայց, հա ես կարոտում եմ քեզ գրկելը։ Կարոտում եմ քո ձայնը, կարոտում եմ քեզ ամեն առավոտ տեսնելու միտքը։ Ես ամեն օր կարոտում եմ ոչ թե քեզ, այլ կարոտում եմ այն «քեզ», որ ստեղծել էի ինքս իմ մեջ։ 

Այս ամենը գրելուց հետո, հիմա հասկանում եմ, որ կարոտը ընդհանրապես սահմաններ չունի։ Կարծես առանց կարոտ չկա շարունակություն։ Կարծես կարոտն է ստիպում շարունակել առաջ գնալ, պայքարել, հաղթահարել ամեն դժվարություն ու հասնել այդ մեկին կամ մի բանին ու այսպես ասված «առնել կարոտը» …

Այդ օրը

Այդ օրը ձյուն էր գալիս կամ անձրև, չեմ հիշում, միայն հիշում եմ, որ բավականին ցուրտ էր բոլորի համար այդ օրը, բայց ես ոչինչ չէի զգում, ներսս լրիվ դատարկություն էր։ Չէի հասկանում ինչ է կատարվում կողքերս, (երևի չէի էլ ուզում) չէի զգում, որ քայլում էի, ձեռքերս այնքան էին սառել, կարծես արյուն չկար մեջը, ինչպես կասեր մայրիկս։ Դրսում քայլում էի, ինչպես միշտ ականջակալները ականջներիս, երբ հասկացա, որ արդեն շատ ուշ է, և ուշանում եմ դասից։ Դասարան գնալու ճանապարհին դեռ մտքերով էի, և չնկատելով պատահական բրդեցի մեկին անցնելուց։ Գլուխս բարձրացրեցի, որ ներողություն խնդրեմ, բայց ուղղակի սառած կանգնեցի։ Մի քանի կյանքիս ամենաերկար վայրկյանները պետք եկան, որպեսզի ուշքի գամ և խոսելուս ունակությունը ետ բերեմ։ Ներողություն խնդրեցի դեռ հիացած քեզնով, իսկ դու թեթև ժպտացիր «ինձ էլ կներես» ասելով, և երկուսս շարունակեցինք մեր ճանապարհները։ Արդեն մի երկու ժամ անցել էր, բայց ես կարծես չէի կարողանում ետ գալ իրականություն։ Այդ փայլողաչքերը, այդ թեթև ժպիտը, այդ ձայնը, այդ պահվածքը, այդ ուշադրությունը… Այդ ամեն ինչը կարծես մոռանալ տվեց մնացած բոլոր մտածմունքներս ու խնդիրներս։

Եվ ամեն ինչ հենց այդ օրվանից սկսեց փոփոխվել կամաց կամաց։ Այդօրվանից հետո սկսեցի քեզ տեսնելուց հաճախ ժպտալ, հաճախ ավելի շատքո մասին մտածել, հաճախ նկատել քեզ լիքը մարդկանց միջից։Զարմանալի է չէ, բայց սկսեցինք հաճախ շփվել, թե ընկերներիշրջապատում թե առանձին։ Սկսեցի հաճախ գրել, կիսվել քո հետ, վստահել,հավատալ։ Դու ինձ տալիս էիր բոլոր այն զգացմունքները, որոնք իմ մոտ վերածվել էին մի պահ ատելության բոլոր զգացմունքների։ Դե դու չգիտես բայց քո ներկայությունը ինձ երջանիկ էր դարձնում։ Բոլորը զարմանում էին թե ինչքան հաճախ էի սկսել ժպտալ, ուրախանալ, էմոցիաներ ցույց տալ, հարցնում էին «ինչ որ հրաշք է հետտ կատարվել»։ Այդ հարցերից հետո հասկանում էի, որ իրոք հետս հրաշք էր կատարվել, դու իմ հրաշքն էիր։ Բայցինչպես կասեն շատերը, ոչ բոլորի երջանկությունն է երկար տևում։ Արի ուտես, որ մի օր ամեն ինչ փոխվեց, էլի։ Սկսեցին խոսակցություններ տարածվել, թե ինչեր էիր իմ մասին խոսում։ Սկզբում չէի հավատում, հետո սկսեցի ինքս լսել։ Չէի ուզում հավատաի, չէի ուզում հավատալ որ իմ հրաշքը այդպիսի բան կարող է իմ հետ անել։ Չէ, որ դա իմ հրաշքն էր, հրաշքները վատ բաներ չեն անում։ Հրաշքը միայն լավն է անում մարդուն, այդ բառը միշտ դրական իմաստով է օգտագործվում։  Սրտիս խորքում ես չէի հավատում, բայց ախր ես տեսնում, լսում էի, ես չէի կարող ինքս իմ լսածը հերքել։ Սկսեցի ես հաճախ չգրել, դե դու էլ երբեք չես գրի։ Սկսեցի շատչկիսվել, վստահությունս ու հավատս սկսեցին կամաց կամաց պակասել։Սկսեցի չնկատել քեզ, ուշադրությունս քչացավ քո հանդեպ։ Ներսումս էլիամեն ինչ սկսվեց սառել։ Այդ աչքերը, ժպիտը, ծիծաղը, ձայնը, քոուշադրությունն ու պահվածքը, այդ ամեն ինչը պատրանք էր, իլյուզիա … Ինչքան էլ ցավոտ չլիներ, ես պետք է ընդունեի դա, ես ուղղակի քոհերթական խաղալիքներից էի։ Իսկ ես հիմմարի պես վստահում էի, հավատում էի քեզ։ Ինչքան արցունքներ կաթացին քո համար, ինչքան ցավացրեցի ինքս ինձ քո համար, ինչքան էի անհանգստանում քո համար, ինչքան էի ինքս ինձ հետ կռվում, ինքս ինձ համոզում որ դու ուրիշն ես։ Ինչքան էի ինքս ինձ խաբում, աչքերս փակում էի, դնում վարդագույն ակնոցներս ու շարժվում առաջ։ Իսկ հիմա, հիմա շատ բան չի փոխվել, ես փորձեցի հեռու պահել ինձ քեզնից, փորձեցի վերջ դնել այս ամեն ինչին, բայց ինչքան թույլ գտնվեցի ու ինչքան էի տարված դեռ քեզնով, որ չկարողացա։ Բայց հիմա ես էլ չեմ գրի, ես էլ չեմ մտածի ու չեմ խոսի քո մասին։ Ես էլ չեմ նայի աչքերիդ մեջ ու չեմ հալվի ու տաքանա ներսումս։ Էլ չեմ արտասվի, չեմ անհանգստանա, չեմ նեղվի։ Էլ չեմ ժպտա այդպես ջերմ և չեմ նկատի ու հիանա քեզնով թեկուզ հեռվից։ Էլ նույնը չի լինի … Սրտիս խորքում գիտեմ, որ դեռ երկար կմտածեմ քո մասին, քո մասին մտածելուց դեռ շատ կարտասվեմ, դեռ երկար ժամանակ կցավա։ Բայց ոչինչ, սա էլ կանցնի։ Էլ ամեն առավոտ առաջին մարդկանցից չեմ լինի ում ստիպված պետք կլինես բարևել։ Էլ ամեն առավոտ ինձ մենակ տեսնելուց, ստիպված չես կանչի, որ գամ քո հետ քայլեմ, որ ուղղակի խղճում ես կամ չգիտեմ։ (Չեմ կարծում որ դու երբևէ խղճում ես, բայց դե հաստատ ինչ որ պատրվածք, պատճառ, արդարացում դրա համար կունենաս) … Բայց ոչինչ, շատ շուտով էլ չես տեսնի ինձ։ Երևի դու ուղղակի հայտնվեցիր այն պահին երբ ես ինչ որ մեկի կարիքը ունեի և դու այդ պահին եղար այդ մեկը։ Բայց շատերի նման պահեցիր քեզ այնպես որ վերջում ես էլի ասեմ «ոչինչ ու ոչ ոք հավերժ չի, ամեն ինչն էլ ու բոլորն էլ իրենց ավարտն են ունենում լինի լավ թե վատ»  … 

Տաք ձմեռները

Ձմեռ է, էլի ձմեռ։ Ձմեռ, որը հաջորդում է աշնանը և նախորդում գարնանը։ Ձմեռ, որի ժամանակ գալիս է հիմնականում մանուկների կողմից շատ սիրված ձյունը։ Ինչու հիմնականում մանուկների, քանի որ մի քիչ մեծահասակների համար ձմեռը և ձյունը դարձել են սառը, ցուրտ, ցեխոտ, զզվելի երևույթներ։ Ձմեռ, որը ոչ միայն ըստ մեծահասակների, համարվում է իրոք ամենասառը ու ցուրտ եղանակը։ Բայց հիմա մտածում եմ, մտովի վերադառնում մանկություն և հիշում թե ինչքան տաք էին ախր այդ ձմեռները։ Ինչքան էինք սիրում այդ եղանակը, ինչքան էինք սիրում այդ ձյունը։ Մեր մայրիկները, տատիկները մեր լաց ու կոցին դիմանալով, ստիպողաբար ամենատաք շորերն էին հագցնում, որ կարողանաինք գնաինք դուրս և չմրսեինք։ Հետաքրքիր է, ինչու էին ստիպողաբար մեզ տաք հագցնում, չէ որ հիվանդանալուց, հազը, փռշտոցը, ջերմությունը չէին նայում, ստուգում արդյոք տաք էինք հագնված, հիվանդանալուց ամեն եղանակին էլ հիվանդանում ենք, լինի ամառ թե ձմեռ։ Այդպես էլ մեծանալը չնայեց, չստուգեց ու չհարցրեց արդյոք ամեն ձմռան հետ պատրաստ էինք ավելի մեծանալ և փոխվել։ Դե այն ժամանակ ձմեռները ավելի շատ ձյուն էր գալիս, մարդիկ ավելի սիրով էին վերաբերվում այդ եղանակին, բայց տարիների ընթացքում ձյան տեղումները սկսեցին փոփոխվել, քչանալ, դառնալ ցեխաջրեր և մարդկանց ատելությունն ու հոգնածությունը ավելի սկսեց մեծանալ այս եղանակի հանդեպ։

Իսկ հիմա … հիմա էլի ձմեռ է, մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները դպրոց, համալսարան։ Առավոտյան ութից մեքենաները լցված փողոցներում, խցանումներ։ Ու եղանակը սառը, ցուրտ, օր օրի ավելի է փոխվում, ինչպես և մենք և մեր տրամադրվածությունը այս եղանակի հանդեպ։

Ուզում եմ հետ բերեմ իմ մանկության տաք ձմեռները, որոնք ընդհանրապես տաք չէին ավելի ցուրտ էին, ուղղակի ժպիտները, ծիծաղը տաքացնում էին մեր սրտերը …

Կյանքը ինչպես խաղ

Երբևէ մտածել եք, որ կյանքը կարող է նման լինել մեր բոլորի կողմից ամենաշատ խաղաղացված խաղի։ Ես ինքս երբեք այդպես չեմ մտածել, բայց վերջերս այդ խաղը շատ էի խաղում և սկսեցի ավելի ուշադրություն դարձնել այդ մտքին։ Այդ խաղը բոլորս խաղացել ենք, նույնիսկ հիմա, այս տարիքում, որ շատերի համար մենակ մանուկներն են խաղ խաղում, ինձ թվում է բոլորիս էլ հավես է ժամանակ առ ժամանակ խաղալ։ Խաղում ինչ որ տղա փախնում է, որովհետև գնացքների վրա ներկերով ներկում էր։ Երբ խաղում եմ այդ խաղը, սկսում եմ մտքերիս մեջ ընկնել ու հասկանում եմ թե ինչքան նման է մեր կյանքը այդ խաղին։ Ճանապարհը իմ համար կյանքն է, ուղղակի մի տարբերությամբ, որ այդ ճանապարհը իմ համար անվերջա թվում։ Կոպեկները, որ խաղի ժամանակ տղան հավաքում է, օրերն են, որ ապրում է։ Իսկ ինչ որ նվերները` կյանքի դասերն են, և դրանք միշտ տարբեր են լինում, դա էլ ըստ ինձ նշանակում է որ նույն սխալները պետք չէ կրկնել։ Եվ ամենադժարը երբ տղան վազում է ճանապարհներով, ամբողջ ճանապարհը լի է գնացքներով։ Գնացքներն էլ խոչընդհոտներն են, որոնք ճանապարհի պես անվերջ են թվում և բավականին շատ։ Ամեն քայլափոխին գնացքներ են, շատ գնացքների կողքով ուղղակի անցնում է, շատերի վրայով թռնում է, շատերի տակով էլի անցնում է, մինչև գալիս է կյանքի այն նվերներից մեկը, որը շատ է սպասում, այդ նվերի օգնությամբ կարողանում է բարձրանալ վերև։ Ես կբացատրեմ դա այնպես, ինչպես այդ ինչ որ չափի խոչընդհոտները անցնելով մի քիչ հարթ ճանապարհ է բացվում իր համար, որը վայելում է, բայց հետո իջնում է էլի ներքև, որպեսզի չմոռանա և միշտ հիշի, որ վերևներ հասնելու համար պետք է աշխատել, տանջվել և չհանձնվել։

Չգիտեմ խաղի վերջում ինչ է լինելու, ինչպես չգիտեմ ամեն մեկի կյանքի վերջում ինչ է լինելու, բայց մի քիչ ռեալիստորեն նայելով, հասկանում եմ որ մեր կյանքն էլ, խաղն էլ, լավ թե վատ մեկ է ավարտ է ունենալու։ Դրա համար ինձ թվում է, որ ինչ էլ անում ես ոչ թե պետք է մտածես «ինչի արեցի, չպիտի անեի», այլ պետք է մտածես «ուրեմն սա էր ճիշտը, ուրեմն պետք է այսպես լիներ» …

Ցավի մասին

Հիմնականում ցավ բառը ասելիս, առաջին բանը, որ պատկերացնում ենք, մտքներովս անցնում է, դա ֆիզիկական ցավն է։ Ընկնում ենք ինչ-որ մի տեղը ցավեցնում ենք, օրինակ ձեռքը կամ ոտքը խփում ենք մի տեղ ցավում է, ուժեղ հարված ենք ստանում, ցավում է, վնասվում ենք ցավում է, ճղում ենք, փոկում ենք, ցավում է։ Օրինակները շատ են, նույնիսկ կասեի բավականին շատ, բայց քանի որ ես երբեք մեծ ուշադրություն չեմ դարձրել ֆիզիկական ցավերիս, դրանից այդքան էլ լավ չեմ։ Այ դրա վարպետներ են շատ հաճախ տղաները, իրենք ավելի շատ կթվարկեն։ Իսկ ես կարող եմ օրինակ բավականին խոսել ցավի մյուս տեսակներից։ Չէ որ մենակ մի տեսակով չի սահմանափակվում «ցավ» բառի բացատրությունը։ Չէ, որ ինչպես կան մարդիկ, որ ավելի հաճախ զգացել են ֆիզիկական ցավը, այդպես էլ կան մարդկանց մյուս մասը, ովքեր ավելի շատ տարել են ցավը, որպես վիշտ, ովքեր հոգեպես են տառապել, ովքեր իրենք իրենց ֆիզիկական ցավ պատճառելով, փորձել են մոռենալ ներքին աշխարհի ցավը։ Այ ինչպես նկատեցիք ցավի մյուս տեսակներն էլ թվարկելու մեջ, ես այդքան էլ վատ վարպետ չեմ։ Ցավի տեսակների, օրինակների մասին ինչ որ առումով խոսեցինք, իսկ ինչ որ մեկը երբևէ մտածել է, չէ որ այդ ցավը անպատռաճ չի լինում, ֆիզիկականը միգուցե, միամիտ ընկնում ես, խփում ես, բայց միամիտ ես արդյոք հոգեպես տառապում, երևի միամիտ է ցավը դառնում վիշտ, կամ ամենայն պատահականությամբ է ներքին աշխարհդ ցավից մեղմ ասած փլվում։ Կա մարդ, հաճախ  մարդիկ, որ ամեն փոքր- փոքր արարքներով մեծ ցավ են տալիս դիմացինին։ Իսկ դիմացինից բան չես հասկանում, չէ որ նա դնում է ամեն վայրկյան տարբեր դիմակներ։ Մեմ մեկ զարմանում եմ, ինչ արագությամբ է այդ դիմացինը հասցնում ամեն վայրկյանի հետ համապատասխան դիմակ հագնի, դա էլ երևի իր տաղանդն է։ Վստահ չեմ, որ ի ծնե տաղանդ է, բայց կարծում եմ երկար և բավականին տարիների փորձ է պետք եղել այդ մարդուն։ Համենայն դեպս կուզեի ասել այդ մարդկանց, որ իրենք շատ տաղանդավոր են և բավականին ուժեղ։ Դա էլ է ցավի շնորհիվ։ 

Մարդիկ շատ են փոխվել, և ամեն մեկը իր մեջ պահում է գաղտնիք, որը իրեն մեծ ցավ է պատճառում։ Չեմ ստիպի ու չեմ ասի շատերի նման «կիսվի, խոսի, պատմի, մի պահի մեջդ» բայց կասեմ քչերի նման «Սկսվում է ցավից, հետո առաջանում են վերքեր, վերքերն էլ դառնում են սպիեր» ուզում եմ ասել «փորձիր ինքդ վերքերը բուժել, որ շատ սպիեր չմնան, հետո սպիերը զգալով առաջանում են մոտդ հիշողություններ և բացվում է քո վաղուց փակաց անցյալի դռները» բայց, ախր գիտեմ, որ այդ հիշողությունները ինչ որ մարդկանց դեմքին ժպիտ են պատճառում։ Երկար մտածելուց հետո այդպես էլ չկողմնորոշվեցի ինչ ասել։ Սա էլ ցավի մասին …

Ամենը դարձավ անտեսանելի

Աչքերս փակեցի և ամեն ինչ վերացավ, ամեն ինչը դարձավ անտեսանելի։ Չէի տեսնում ոչինչ, … միայն քեզ։ Դիմացս կանգնած էիր միայն դու, չկար ոչ մեկ և ոչինչ։ Մթության մեջ միայն ես ու դու էինք, բայց դու լուսավորոմ էիր մութ սենյակը։ Եվ մենք երկուսով ուղղակի կանգնած էինք, չէինք խոսում ոչինչ, չէինք անում ոչինչ, կարծես ինչ որ վանդակում փակված լինեինք, որը չուներ ոչ մուտք, ոչ ելք։ Եվ այդպես թվում էր անվերջություն։ Բայց դա ուղղակի երազ էր, վատ երազ։ Աչքերս բացեցի, և ամենը էլ ավելի դարձավ անտեսանելի, սակայն դիմացս կանգնած էիր էլի դու։ Աչքերս տրորեցի, այս անգամ չէի կարող փախնել իրականությունից։ Բայց, երբ նայեցի քեզ, չնայեցի քեզ այնպես ինչպես նայում էի ժամանակին, նայում էի դժվարությամբ, ավելի շուտ փորձում էի գոնե փախցնել աչքերս։ Միակ բանը, որ անհանգստացնում էր դա այն էր, որ դեռ ամեն ինչ շուրջս անտեսանելի էր։ Այդպես մի քանի օր, ամբողջ օրը, գլխապտույտներ և մտքեր միայն քո մասին։ Իսկ երբ արդեն ուժ չունեի սկսեցի լացել և այդ ժամանակ երբ արցունքներս հոսում էին, դրանցից մեկը կարծես մնաց ներսումս, խեղդում էր ինձ և ինչքան էլ ստիպում էի դուրս չէր գալիս, դե ինչու եմ զարմանում այդ արցունքը այն արցունքն էր, որ պարունակում էի իր մեջ քեզ, քո մի մասնիկը, որը շատ համառն էր։ Եվ այդպես ևս մի քանի օր էլ կոկորդումս այդ արցունքը թունավորում էին ինձ, ամեն գիշեր խեղվում էի, և ոչ ոք չկար որ փրկեր, որ իմանար ինչ որ միջոց այդ արցունքը մեջիցս հանելու։ Եվ հերթական գիշերներից մեկի ժամանակ եր խեղդվում էի սկսեցի բարձր գոռալ, այնքան մինչև այդ արցունքը իջավ կոկորդից ներքև, մտավ սրտիս մեջ և ամեն ինչ բացահայտվեց։ Պարզվեց, որ ամենը դարձավ սկզբում անտեսանելի, քանի որ ես չէի տեսնում քեզնից բացի ոչ մեկին, դու իմ համար միակն էիր, անփոխարինելին։ Իսկ երբ աչքերս բացեցի, բայց ամենը դեռ անտեսանելի էր, դա նրանից էր, որ սերը դարձավ ատելություն, և դու իմ համար մեկն էիր ում ամբողջ հոգով ու սրտով ուզում էի ասել թե ինչքան եմ ատում։ Բայց ժամանակին ուզում էի ասել ինչքան եմ սիրում։

Սեր թե ատելություն, երջանկություն թե տխրություն, քո մասին մտածելուց ամենը դառնում է անտեսանելի։

Մերսի, որ կաս …

Նորից աշուն … Դպրոցները արդեն սկսվել էին, իսկ ես երկրում չէի, և չէի էլ նույնիսկ մտածում թե ինչ է ինձ սպասվում երբ վերադառնամ։ Անկեղծ ասած չէի էլ ուզում մտածեի, ես տարված էի իմ այդ վայրկյանի տեսարաններով, մտքերով, իմ հոգսերով։ Ու ցանկությունը մեծ չէր վերադառնալու։ Չէի ուզում էլի ամեն ինչ նորից սկսել, չէի ուզում ինչ որ մեկին տեսնել, խոսել, պատմել, բացատրել, լինել ուշադրության կենտրոնում։ Բայց գիտեի, որ վաղ թե ուշ, ամեն ինչ նորից սկսվելու է, ինչպես անցյալ տարի, նորեկ աղջիկ, վարդագույն ակնոցներով, ուշադրության կենտրոնում, և հիմա աղջիկ, ով ամբողջ ամառ կտրվել էր սոցիալական աշխարհից, և ոչ մեկ ոչինչ չէր լսել այդ աղջկանից։ 

Վերադարձա … Ես չէի ուզում, բայց ես արեցի դա։ Ես չէի ուզում, քանի որ ես ախր զգում էի, որ շատ բան է տեղի ունենալու այդ ժամանակի անորոշ ընթացքում։ Եվ հենց առաջին օրվանից, ավելի կոնկրետ առաջին րոպեներից էլի կյանքը սկսեց փոխվել, անհնար էր չէ, գոնե այդ առաջին օրը անցներ հանգիստ, առանց իմ էմոցիաների խառմամբ։ Եվ հեշտ է գուշակելը, ես տեսա քեզ, բայց դու ուրիշ էիր, արդեն ավելի բոյով, մազերիդ ձևը լրիվ փոխվել էիր, ձայնդ այնքան էր փոխվել, որ չէի հասկանում, որ դա դու էիր։ Առաջին բառերը երբ ինձ տեսար զարմացած ասեցիր «Դու ոնց հայտնվեցիր, կորած»։ Այդ օրվանից հետո դա քո իմ հանդեպ ամենահաճախ օգտագործվող արտահայտությունն է։ Դե անհավատալի կլիներ, եթե իմ կյանքը առանց արկածների շարունակվեր և այդ արկածների ընթացքում ես հաճախ շեղվում էի ճանապարհներիցս և դրա համար ես միշտ կորած եմ քո համար։ Բայց, երբ դու առաջին անգամ այդ տողերը ասեցիր, մտքովս չանցավ, ես նույնիսկ չհասկացա, որ դա դու էիր, աչքերիդ մեջ երկար նայելուց հետո, քո նման զարմացած կանգնած էի։ Ինչքան է երեք ամիսը փոխում մարդկանց … 

Այդ օրվանից, ես ամեն օր, ամբողջ օրը ինքս ինձ փորձում էի ցրել, նայել ուրիշներին, ձևացնել և ստիպել, որ ուրիշին հավանեմ։ Բայց երբ սիրտը մի բան ասում է, երբ բոլոր զգացմունքներդ միանում են, դու չես կարողանում կառավարել, քեզ, քո մարմինը, քո անվերջ մտքերը։ 

Արդեն նոյեմբերի սկիզբն է։ Ինչքան ժամանակ է անցել, ավելի շուտ թռել։ Երրորդ ամիսն է, ինչ ես չեմ կարողանում աչքերս կտրել քեզանից։ Աչքիս ծայրով հետևում եմ, փորձելով անցյալ տարվաս սխալները չանել, բայց միևնույն ժամանակ տեսնել, լսել ու զգալ քեզ։

Երևի ինձնից ավելի սպասելի կլիներ, որ հիմա գրեի, որ ուզում եմ գոռալ, լացել և հարցնել «թե ինչու դու հայտնվեցիր», չէ որ անցյալ տարի ես չէի էլ մտածում, որ ինչ որ մի օր կհավանամ քեզ։ Ինչ որ մի օր դու իմ համար ավելիին կլինես քան ուղղակի ընկեր, քան մտերիմ ընկեր, ում ես վստահում եմ, քան մեծ եղբայր, ով կպաշտպանի և ճիշտը կհանի ինձ ամեն հնարավորին կերպով, քան տղա, որ ամենալավն է հագնվում իմ կարծիքով և ունի բավականին հիաշքանչ երաժշտական ճաշակ։ Ծիծաղելի է չէ։ Իսկ հիմա դու իմ համար ուղղակի ընկեր չես, թեկուզ մտերիմ, կամ մեծ եղբայր, ում ես միշտ երազ էլ եմ ունենալ։ Հիմա, ես նայում եմ, քեզ, փորձում միշտ քո հետ խոսել, հիանալ, և անհանգստանալ, երբ հանկարծ կռիվների մեջ ես։ 

Եվ հիմա «ինչի հայտնվեցիր, և ցավացնում ես ինձ» արտահայտության փոխարեն, ես կասեմ «մերսի, որ հայտնվեցիր, որ արթնացրեցիր զգացմունքներս, որ ես որոշել էի մոտակա մի քան տարին փակ պահեի, բայց կարիքը շատ էի զգում այդ անտեր զգացմունքների։ Մերսի, որ կաս, թեկուզ հոգուս խորքում իմանալով ինչքան ցավոտ է ինձ։ Բայց քո լինելով, աչքերս փայլում ու շողում են, թեկուզ վատ տեսողությանս հետ հեռվից միայն նկատելով քեզ։ Ես գիտեմ, որ ծխելը լավ բան չէ, և անցյալ տարի ես վախենում էի, երբ ինչ որ տղաներ ծխում էին։ Իսկ հիմա ծխախոտը քո ձեռքին տեսնելով, հասկանում եմ, որ դու լավ բան չես անում, ավիրում ես քեզ, բայց երբ սկսում ես ծխել, աչքերս չեմ կարողանում կտրել քեզանից։ Ծխախոտիտ ամեն ծխի հետ զգացմունքներս ավելի են շատանում։ Երբ տեսնում եմ թե ինչ լուրջ ու ջղայն ես, ուղղակի տարվում եմ քեզնով, իսկ երբ ծիծաղում ես ու ժպտում, կարծես կյանքիս բոլոր խնդիրները վերանում են և քո ժպիտը տաքացնում է ինձ …» Ես գիտեմ, որ ես քո համար միակը չեմ, չեմ եղել ու չեմ էլ լինի երբևէ, և դժվարել հետաքրքրի սա քեզ, բայց մենակ էն միտքը, որ դու ես իմ համար այս պահին միակը, ինձ երջանկացնում է, որովհետև պատկերացրու ինչքան ուժեղ դու պետք է լինես, որ դառնաս այն մեկը կարճ ժամանակում, ում ես դեմ չեմ իմ կողքին պատկերացնելը …

Մերսի, որ կաս, թեկուզ ցավացնելով «կորած»։