Ձոն ստուգատես

Ձոն ստուգատես նախագծի շրջանակներում ընտրեցի մայրիկիս նվեր։ 
Ըստ նախագծի պայմանի՝ 

  • Ես չեմ կարող գումար խնդրել հայրիկից
  • Պետք է կրճատեմ իմ ծախսերը
  • Խնայողաբար պետք է օգտագործեմ այն գումարը, որը հայրիկն է ինձ տալիս՝ դպրոցում սնվելու համար
  • Ամենակարևորը, դա պետք է արվի գաղտնի

Ընտրեցի նվեր՝ բոլորին հայտնի ֆիրմայի օծանելիք, քանի որ իմ բյուջեյում որոշ չափի գումար ունեի հավաքած, ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց։
Այս Channel-ի օծանելիքը մոտավորապես արժե 55000 դրամ։

Գիտեմ կարող եմ միասնակի առթիվ մի ամսվա ընթացքում նվիրել, բայց մարտի 7-ին գումարն արդեն ամբողջովին հավաքված էր։

Հայրիկս ամեն օր ինձ տալիս է առավոտյան 1000դրամ, բայց քանի որ ես իմ հետ տանից եմ ուտելիք բերում, փողը շատ արագ հավաքվում է։ Միայն այս մեկ ու կես ամսվա ընթացքում գնել եմ մի երկու անգամ պաղպաղաակ, որը արժեցել է ընդհանուր 600դրամ, ստացվում է շատ բան չեմ կորցրել։

Ընդհանուր 1,5 ամսվա ընթացքում հավաքեցի՝

  • 30 x 1000 = 30.000 դրամ
  • 15 x 1000 = 15.000 դրամ
  • 30.000+15.000 = 45.000 դրամ

Բյուջեյումս ունեի 20.000 դրամ։

Բյուջեյիցս վերցրեցի 10.000 դրամ

  • 10.000 + 45.000 = 55.000 դրամ

Մարտի 7-ին դպրոցից հետո գնեցի օծանելիքը և հաջորդ օրը հաճելի անակնկալ եղավ մայրիկիս համար💗