Ամանորի իմ հեքիաթը…

Ամանորը, Նոր տարին՝ հենց ինքը հեքիաթ է… Տոն`որը սիրում են թե փոքրերը և թե մեծերը, և այն ինչքան էլ մարդկանց անհանգստություն պատճառի ու ինչքան էլ մարդիկ բողոքեն ու սպասեն նրա ավարտին, միևնույնն է յուրաքանչյուր մարդ, երբ զարկում է ժամը 12-ը, իր սրտի խորքում մի մեծ ոգևորություն է ապրում, մի պահ մոռանում է բոլոր հոգսերի մասին և ուրախանում է, որ մեկնարկում է նոր տարին:
Բայց ո՞րն է այս տոնի իմաստը, ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար:
Երբեմն թվում է, թե աշխարհում կան շատ բաներ, որոնք մենք չենք կարող կառավարել` երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմներ, բայց շատ կարևոր է հիշել, որ նաև կան բաներ, որոնք մեր ձեռքերում են, մենք կարող ենք կառավարել, օրինակ` ներել, հնարավորություն ստեղծել, ինչ որ մեկին ևս մեկ շանս տալ և սկսել ամեն ինչ սկզբից, որովհետև միակ բանը, որ փրկում է մենակությունից ու վերափոխում է մեր կյանքը, դա սերն է, սերը իր բոլոր դրսևորումներով: Սերը տալիս է մեզ հույս, հույս նոր տարվա համար, ահա թե ինչ է ինձ համար այս տոնը` Նոր տարին: Այն սեր է,մի մեծ հույս է նոր կյանք սկսելու և երջանիկ լինելու:

Ժամացույցի սլաքները կկանգնեն 12-ի վրա ու կմեկնարկի նոր տարին, բայց մինչ այդ,մի պահ կարծես ժամանակը կանգ է առնում,որ`մինչ մեր նշելը, հիշեցնի մեզ այն մասին, րո մենք կանգնենք և հետադարձ հայացք գցենք անցնող տարվա վրա, որպեսզի մենք բոլորս հիշենք մեր հաղթանակներն ու պարտությունները, մեր կատարած կամ չկատարած խոստումները, ժամանակը, երբ մենք գնացել ենք ընդառաջ հանդիպելու մեծ արկածների կամ փակվել ենք մեր ներսում, վախենալով, որ մեզ ցավ կպատճառեն: Դրանում է նոր տարվա իմաստը, ստանալ ևս մեկ շանս, շանս ներելու, ուժեղ սիրելու ու չանհանգաստանալու այն ամենի համար ինչը արդեն կատարվել է մեզ հետ և ընդունելու կյանքն այնպես, ինչպես կա: Եվ երբ 12-ը կխփի և կմեկնարկի նոր տարին, եկեք լինենք միմյանց հանդեպ սիրալիր, բարի և ոչ միայն այդ օրը, այլև ամբողջ տարին:
Սիրենք միմյանց, սերը ամենաթանկ նվերն է, որ կարող ենք նվիրել մեկս մյուսիս…

Կարծում եմ այդքան էլ հեքիաթին նման չեր, նման չէր այն հեքիաթին, որ սովորեի լսել և սովորեի ինչ-որ անիրական բան հորինել գրել։ Սա էլ է հեքիաթ… Հեքիաթ՝ որը մի օր էլ իրականությանը միգուցե կնմանվի