Կոտրվածք

«Ոտքի ներքևի հատվածը այստեղից կոտրվածք է» – բացատրում էին բժիշկները մորս։ Կողքի սենյակում էի և ականջ դրեցի նրանց խոսակցությունը « … մեկ ամսից մի փոքր ավել պետք է անշարժ վիճակում լինի և հաջորդ վեց ամիսը պետք են լինելու ամբողջովին վերականգնվելու համար, բայց այս պահին պետք է մոռանա նույնիսկ քայլելու մասին»։ Սառեցի, ուղղակի սառած նստեցի, մեջս մի մեծ ճեղք բացվեց որն էլ երևի իմ կոտրվածքն էր։ Ու այդ պահին մեջս ամեն ինչ կոտրվեց։ Եկող ամսվա պլանավորած օրերս, երազանքներս, քայլերս, ամեն ինչ բառի ամենաուղիղ իմաստով կոտրվեց։ Րոպեներ անց ինքս ինձ բռնացրեցի այն պահին, որ սառը դեմքով նստած սպասում էի ինչ որ մեկի զանգին։ Չգիտեմ ինչի կամ ում զանգին էի սպասում։ Նույնիսկ մեկը չկար ում զանգել էի և խնդրել էի որ հետո զանգի։ Այդ վայկյանը կոչվեց միայնականություն։ Ունեի բոլորին, չկար ոչ մեկը, դա էր միայնակությունն ու մենակությունը իմ։ Կոտրվածքը ներսիս ավելի շատացավ ու մեծացավ։ Բայց սկսեցի ուղղակի ինքնախաբեությամբ զբաղվել։ Իբրև խելքին մոտիկ արդարացում էի փորձում գնտել, որ ինքս ինձ բացատրություն տայ թե ինչու եմ սպասում մի մարդու զանգին, ով գոյություն չուներ, չէ որ ես չէի ընդունելու այն փաստը, որ ես միայնակ եմ։ Այդքան շատ ու խառնված մտքերիս ու կոտրվածքներիս անդունդի մեջ թաղված արդեն ժամանակի զգացումն էի կորցրել։ Հեռախոսովս նայեցի, ժամը ինն էր լինում։ Արդեն երկուսից երեք ժամ էր ինչ հիվանդանոցում էի ու այս անգամ ոչ թե զբաղվում էի ինքնախաբեությամբ կամ սպասում էի ինչ որ մեկի զանգին,  այլ սպասում էի խեղտող արցունքներս ազատ արձակելուն։ Սպասում էի բոլորից փախչելուն, սպասում էի սովորականի պես բոլորի կողքից անհետանալուն, մինչև հիմա չընդունելով այն փաստը, որ դա անհնար է։ Չէի կարողանում համակարպվել այն մտքի հետ, որ չեմ կարողանալու քայլել, չեմ կարողանալու փախնել ոչ մեկից ու ոչ մի մտքիցս։ Չէ, ոչ թե չէի կարողանում, այլ ուղղակի չէի ուզում։ Չէի ուզում նույնիսկ մեկ վայրկյան պատկերացնեի դիմացի մեկ ամիսը։ Չէի ուզում իմանալ, թե ինչպես եմ անշարժ անցկացնելու ամեն օրս։ Չէի ուզում լսել ոչ մի բժիշկների խոսքին։ Հենց նրանք կարծես ինադու ոտքերս ամուր կապել էին այդ անտեր անվասայլակին։ Ամենամեծ ցանկությունն էր մեղադրել իրանց, որովհետև ես չէի կարող այդ փոքր անսամթ շարժումից ամեն ինչ ջարդել, ավիրել ու վերջի ի վերջո կոտրել։ Արդեն անցել է գրեթե մեկ ամիս ու հիմա դեռ ոտքս կոտրված նստած ու գրում եմ սա հասկանալով, որ իմ կյանքի «կոտրվածքն» էլ զգացի, ապրեցի ու հաղթահարեցի։ Ու ինչպես ամեն դժվարություն անցնելուց հետո, այս անգամ էլ նայեցի հայելու մեջ, վերջին անգամ մաքրեցի արցունքներս, ժպտացի ու սա ավարտելով, բաց եմ թողում ներսիս ևս մի կոտրվածք։