Իմ մասին

Ես Նահապետյան Իռենն եմ։ Ինչքան ինձ հիշում եմ շատ հետաքրքրասեր աղջիկ եմ։

Ունեցել եմ վառ, գունեղ մանկություն, անընդհատ հաճախելով տարբեր խմբակների։ Սիրում եմ պարել, երգել, նկարել, շատ գրքեր կարդալ։

Չորս տարեկանից սկսեցի հաճախել պարի խմբակի, որից մի քանի տարի անց սկսեցի նաև մասնակցել տարբեր մրցույթների և համերգների՝ բազում հաղթանակներ ձեռք բերելով։

Նաև հաճախում եմ կիթառի դասընթացների,որին շատ արագ հմտացա և մեծ սիրով շարունակեցի զբաղվել կիթառով։

Շատ եմ սիրում ճանապարհորդել։ Ամառային արձակուրդներս հիմնականում անցկացնում եմ տարբեր ճամբարներում։

Իմ անցկացրած ճամբարային օրերը իմ մեջ միշտ թողնում են վառ հիշողություններ, իմ հին և նոր ձեռք բերված ընկերներիս հետ։