Կոտրվածք

«Ոտքի ներքևի հատվածը այստեղից կոտրվածք է» – բացատրում էին բժիշկները մորս։ Կողքի սենյակում էի և ականջ դրեցի նրանց խոսակցությունը « … մեկ ամսից մի փոքր ավել պետք է անշարժ վիճակում լինի և հաջորդ վեց ամիսը պետք են լինելու ամբողջովին վերականգնվելու համար, բայց այս պահին պետք է մոռանա նույնիսկ քայլելու մասին»։ Սառեցի, ուղղակի սառած նստեցի, մեջս մի մեծ ճեղք բացվեց որն էլ երևի իմ կոտրվածքն էր։ Ու այդ պահին մեջս ամեն ինչ կոտրվեց։ Եկող ամսվա պլանավորած օրերս, երազանքներս, քայլերս, ամեն ինչ բառի ամենաուղիղ իմաստով կոտրվեց։ Րոպեներ անց ինքս ինձ բռնացրեցի այն պահին, որ սառը դեմքով նստած սպասում էի ինչ որ մեկի զանգին։ Չգիտեմ ինչի կամ ում զանգին էի սպասում։ Նույնիսկ մեկը չկար ում զանգել էի և խնդրել էի որ հետո զանգի։ Այդ վայկյանը կոչվեց միայնականություն։ Ունեի բոլորին, չկար ոչ մեկը, դա էր միայնակությունն ու մենակությունը իմ։ Կոտրվածքը ներսիս ավելի շատացավ ու մեծացավ։ Բայց սկսեցի ուղղակի ինքնախաբեությամբ զբաղվել։ Իբրև խելքին մոտիկ արդարացում էի փորձում գնտել, որ ինքս ինձ բացատրություն տայ թե ինչու եմ սպասում մի մարդու զանգին, ով գոյություն չուներ, չէ որ ես չէի ընդունելու այն փաստը, որ ես միայնակ եմ։ Այդքան շատ ու խառնված մտքերիս ու կոտրվածքներիս անդունդի մեջ թաղված արդեն ժամանակի զգացումն էի կորցրել։ Հեռախոսովս նայեցի, ժամը ինն էր լինում։ Արդեն երկուսից երեք ժամ էր ինչ հիվանդանոցում էի ու այս անգամ ոչ թե զբաղվում էի ինքնախաբեությամբ կամ սպասում էի ինչ որ մեկի զանգին,  այլ սպասում էի խեղտող արցունքներս ազատ արձակելուն։ Սպասում էի բոլորից փախչելուն, սպասում էի սովորականի պես բոլորի կողքից անհետանալուն, մինչև հիմա չընդունելով այն փաստը, որ դա անհնար է։ Չէի կարողանում համակարպվել այն մտքի հետ, որ չեմ կարողանալու քայլել, չեմ կարողանալու փախնել ոչ մեկից ու ոչ մի մտքիցս։ Չէ, ոչ թե չէի կարողանում, այլ ուղղակի չէի ուզում։ Չէի ուզում նույնիսկ մեկ վայրկյան պատկերացնեի դիմացի մեկ ամիսը։ Չէի ուզում իմանալ, թե ինչպես եմ անշարժ անցկացնելու ամեն օրս։ Չէի ուզում լսել ոչ մի բժիշկների խոսքին։ Հենց նրանք կարծես ինադու ոտքերս ամուր կապել էին այդ անտեր անվասայլակին։ Ամենամեծ ցանկությունն էր մեղադրել իրանց, որովհետև ես չէի կարող այդ փոքր անսամթ շարժումից ամեն ինչ ջարդել, ավիրել ու վերջի ի վերջո կոտրել։ Արդեն անցել է գրեթե մեկ ամիս ու հիմա դեռ ոտքս կոտրված նստած ու գրում եմ սա հասկանալով, որ իմ կյանքի «կոտրվածքն» էլ զգացի, ապրեցի ու հաղթահարեցի։ Ու ինչպես ամեն դժվարություն անցնելուց հետո, այս անգամ էլ նայեցի հայելու մեջ, վերջին անգամ մաքրեցի արցունքներս, ժպտացի ու սա ավարտելով, բաց եմ թողում ներսիս ևս մի կոտրվածք։

Էլի

Երեկոյան սովորականից շուտ ասեցիր որ գնում ես քնելու։ Չհավատացի։ Ընդհամենը շուտ ասեցիր «բարի գիշեր», բայց ես չհավատացի, որ քնելու ես։ Ես կողքդ չէի, ես քեզ չէի տեսնում, բայց ես զգում էի։ Ես զգում էի թե ինչ է լինելու։ Ամբողջ գիշեր չքնեցի այդ մտքերից։ Ամբողջ գիշեր մտքիս մենակ դու էիր։ Մտածում էի քո մասին, մտածում էի թե ինչ ես անում, ինչ ես զգում և այլ ամենը ինչը կապված էր մենակ քո հետ։ Այդպես այնքան մինչև բացվեց լույսը։ Դպրոց գնալու ճանապարհին մտածում էի, թե երբ եմ շուտ հասնելու որ քեզ տեսնեմ, որ լինեմ քո գրկում, որ լսեմ քո ձայնը, որ զգամ քեզ, բայց գիտեի, որ չէ, չի լինելու այդպես, գիտեի, որ այսօր շատ բան կփոխվի։ Նույնիսկ չնկատեցի թե ժամանակը ինչպես անցավ, որովհետև հենց հետ եկա իրական աշխարհ նկատեցի, որ ավտոբուսը արդեն կանգնել է։ Արագ քայլելով մտքումս միակ նպատակը քեզ հասնել էր։ Բայց չհասցրեցի քեզ հասնեմ, հեռվից տեսա թե ինչպես ես վազում, կարծես փախնում էիր ինձնից, ու ընդհանրապես բոլորից ու ամեն ինչից։ Բոլորի զանգերին գոնե մեկ անգամ պատասխանեցիր, իսկ իմ զանգին չպատասխանեցիր։ Ես գիտեի, որ չէիր պատասխանելու։ Էլի նույն էմոցիաների խառնուրդը ներսումս, էլի նույն անհանգստությունը, էլի նույն վախերը։ Մարդիկ շուրջս խոսում էին, բայց ես ամփոփված էի ինքս իմ մեջ։ Իմ, իմ մտքերիս ու վախերիս։ Անհամբեր սպասում էի երբ էին դասերը սկսելու, որ դու հայտնվեիր։ Երբ հայտնվեցիր, ինձ զանգեցին ու տեղյակ պահեցին, որ հայտնվելես ու խնդրեցին, որ հետդ խոսեմ։ Էլի կողքդ չէի, բայց էլի զգում էի քեզ։ Երբ տեսա քեզ, ասեցիր, որ պետք է խոսենք, դե արդեն ամենից պարզ էր։  Նայում եմ քեզ ու զգում տխրությունդ։ Ոչ խոսում ես դու, ոչ էլ ես, խոսում ենք մենք։  Խոսում են մեր աչքերը, Այն աչքերը, որ ունեն իրենց լեզուն Աչքերը, որ տեսնում ու զգում են ամեն ինչ։ Աչքերը բացատրեցին իրար ամեն ինչ։  Էլի իրար ասեցին հաջողություն Էլի իմանալով, որ սա վերջին հաջողությունը չէ Էլի վերջին անգամ իրար գրկեցին Վերջին անգամ, որպես սիրահարներ իրար զգացին։ Էլի չես կարողանում նայել աչքերիս մեջ Չէ որ գիտես որ սա վերջին անգամը չի Չէ որ գիտես որ էլի գալու ես գիրկս Էլի լինելու ես կողքս որպես «իմը» Էլի ասելու ես որ սիրում ես Նայելու ես աչքերիս մեջ ու էլի փայլելու ես։ Էլի կսպասեմ քեզ …

(հորինված հատված, իբրև տղայի կողմից գրված)

Կարոտ

Զգացմունք, որը միշտ կա իմ մեջ։ Զգացմունք, առանց որի մասին չմտածելով օրս չի ավարտվի։ Ջգացմունք, որը միշտ խեխդում է ինձ։ Ինչքան հասարակ, բայց միևնույն ժամանակ ինչքան հզոր մի բառ։ Ամեն անգամ այդ բառը ասելուց մեջս խառնվում է։ Ինչ է՞ կարոտը, արդյոք իրոք կարոտում ե՞մ, արդյոք ինքս ինձ չեմ խաբու՞մ, ինչի՞ են ինձ կարոտում, ինչի՞ եմ ես կարոտում և այլ հարցեր։

Փոքրուց իմ մեջ ապրում է այդ կարոտը։ Եվ մեծանալով «կարոտ» բառը փոփոխվեց ամենատարբեր մտքերով։ Սկզբում մենակ կարոտ բառը ասոցացնում էի այն իմ համար կարևոր մարդու հետ, ով կողքիս չէր, հետո գնալով սկսեցի կարոտել անցյալի պահեր, սկսեցի կարոտել այն մարդկանց, ովքեր ինձ ցավացրել էին, հետո ընդհանրապես սկսեցի կարոտել այն մանրունքները, որ ինձ երջանկացնում էին։ Ամենասկզբից մինչ օրս կարոտում եմ ամենաշատը այն մի կարևոր մարդուն և ինքս ինձ։ Կարոտում եմ այն «ինձ» ով անհոգ ապրում էր, ով մտածելու գրեթե շատ բան չուներ, ով չգիտեր թե ինչ է իրական կյանքը։ Ով չգիտեր, թե ինչ է սերը և այլ մնացած զգացմունքները։ Երևի լսած կլինեք, ասում են «կարոտը դա սեր է» ։ Միգուցե կարոտի մեջ կա սերը, բայց սերը իմ համար միշտ չէ։ Ես չեմ կարողանում միշտ սիրել այն մարդկանց կամ այն բաների ում կարոտում եմ։ Ես սիրել եմ քեզ, բայց հիմա կարոտում եմ։ Ես չեմ ուզում նույնիսկ սիրեմ, ես ուղղակի ուզում եմ առնեմ իմ կարոտը։ Ես չեմ սիրում քեզ, բայց, հա, ես կարոտում եմ այն միտքը, որ մենք կարող էինք իրար հետ լինել։ Չէ, ես չեմ ներել ու չեմ սիրում քեզ, բայց, հա ես կարոտում եմ քեզ գրկելը։ Կարոտում եմ քո ձայնը, կարոտում եմ քեզ ամեն առավոտ տեսնելու միտքը։ Ես ամեն օր կարոտում եմ ոչ թե քեզ, այլ կարոտում եմ այն «քեզ», որ ստեղծել էի ինքս իմ մեջ։ 

Այս ամենը գրելուց հետո, հիմա հասկանում եմ, որ կարոտը ընդհանրապես սահմաններ չունի։ Կարծես առանց կարոտ չկա շարունակություն։ Կարծես կարոտն է ստիպում շարունակել առաջ գնալ, պայքարել, հաղթահարել ամեն դժվարություն ու հասնել այդ մեկին կամ մի բանին ու այսպես ասված «առնել կարոտը» …

Այդ օրը

Այդ օրը ձյուն էր գալիս կամ անձրև, չեմ հիշում, միայն հիշում եմ, որ բավականին ցուրտ էր բոլորի համար այդ օրը, բայց ես ոչինչ չէի զգում, ներսս լրիվ դատարկություն էր։ Չէի հասկանում ինչ է կատարվում կողքերս, (երևի չէի էլ ուզում) չէի զգում, որ քայլում էի, ձեռքերս այնքան էին սառել, կարծես արյուն չկար մեջը, ինչպես կասեր մայրիկս։ Դրսում քայլում էի, ինչպես միշտ ականջակալները ականջներիս, երբ հասկացա, որ արդեն շատ ուշ է, և ուշանում եմ դասից։ Դասարան գնալու ճանապարհին դեռ մտքերով էի, և չնկատելով պատահական բրդեցի մեկին անցնելուց։ Գլուխս բարձրացրեցի, որ ներողություն խնդրեմ, բայց ուղղակի սառած կանգնեցի։ Մի քանի կյանքիս ամենաերկար վայրկյանները պետք եկան, որպեսզի ուշքի գամ և խոսելուս ունակությունը ետ բերեմ։ Ներողություն խնդրեցի դեռ հիացած քեզնով, իսկ դու թեթև ժպտացիր «ինձ էլ կներես» ասելով, և երկուսս շարունակեցինք մեր ճանապարհները։ Արդեն մի երկու ժամ անցել էր, բայց ես կարծես չէի կարողանում ետ գալ իրականություն։ Այդ փայլողաչքերը, այդ թեթև ժպիտը, այդ ձայնը, այդ պահվածքը, այդ ուշադրությունը… Այդ ամեն ինչը կարծես մոռանալ տվեց մնացած բոլոր մտածմունքներս ու խնդիրներս։

Եվ ամեն ինչ հենց այդ օրվանից սկսեց փոփոխվել կամաց կամաց։ Այդօրվանից հետո սկսեցի քեզ տեսնելուց հաճախ ժպտալ, հաճախ ավելի շատքո մասին մտածել, հաճախ նկատել քեզ լիքը մարդկանց միջից։Զարմանալի է չէ, բայց սկսեցինք հաճախ շփվել, թե ընկերներիշրջապատում թե առանձին։ Սկսեցի հաճախ գրել, կիսվել քո հետ, վստահել,հավատալ։ Դու ինձ տալիս էիր բոլոր այն զգացմունքները, որոնք իմ մոտ վերածվել էին մի պահ ատելության բոլոր զգացմունքների։ Դե դու չգիտես բայց քո ներկայությունը ինձ երջանիկ էր դարձնում։ Բոլորը զարմանում էին թե ինչքան հաճախ էի սկսել ժպտալ, ուրախանալ, էմոցիաներ ցույց տալ, հարցնում էին «ինչ որ հրաշք է հետտ կատարվել»։ Այդ հարցերից հետո հասկանում էի, որ իրոք հետս հրաշք էր կատարվել, դու իմ հրաշքն էիր։ Բայցինչպես կասեն շատերը, ոչ բոլորի երջանկությունն է երկար տևում։ Արի ուտես, որ մի օր ամեն ինչ փոխվեց, էլի։ Սկսեցին խոսակցություններ տարածվել, թե ինչեր էիր իմ մասին խոսում։ Սկզբում չէի հավատում, հետո սկսեցի ինքս լսել։ Չէի ուզում հավատաի, չէի ուզում հավատալ որ իմ հրաշքը այդպիսի բան կարող է իմ հետ անել։ Չէ, որ դա իմ հրաշքն էր, հրաշքները վատ բաներ չեն անում։ Հրաշքը միայն լավն է անում մարդուն, այդ բառը միշտ դրական իմաստով է օգտագործվում։  Սրտիս խորքում ես չէի հավատում, բայց ախր ես տեսնում, լսում էի, ես չէի կարող ինքս իմ լսածը հերքել։ Սկսեցի ես հաճախ չգրել, դե դու էլ երբեք չես գրի։ Սկսեցի շատչկիսվել, վստահությունս ու հավատս սկսեցին կամաց կամաց պակասել։Սկսեցի չնկատել քեզ, ուշադրությունս քչացավ քո հանդեպ։ Ներսումս էլիամեն ինչ սկսվեց սառել։ Այդ աչքերը, ժպիտը, ծիծաղը, ձայնը, քոուշադրությունն ու պահվածքը, այդ ամեն ինչը պատրանք էր, իլյուզիա … Ինչքան էլ ցավոտ չլիներ, ես պետք է ընդունեի դա, ես ուղղակի քոհերթական խաղալիքներից էի։ Իսկ ես հիմմարի պես վստահում էի, հավատում էի քեզ։ Ինչքան արցունքներ կաթացին քո համար, ինչքան ցավացրեցի ինքս ինձ քո համար, ինչքան էի անհանգստանում քո համար, ինչքան էի ինքս ինձ հետ կռվում, ինքս ինձ համոզում որ դու ուրիշն ես։ Ինչքան էի ինքս ինձ խաբում, աչքերս փակում էի, դնում վարդագույն ակնոցներս ու շարժվում առաջ։ Իսկ հիմա, հիմա շատ բան չի փոխվել, ես փորձեցի հեռու պահել ինձ քեզնից, փորձեցի վերջ դնել այս ամեն ինչին, բայց ինչքան թույլ գտնվեցի ու ինչքան էի տարված դեռ քեզնով, որ չկարողացա։ Բայց հիմա ես էլ չեմ գրի, ես էլ չեմ մտածի ու չեմ խոսի քո մասին։ Ես էլ չեմ նայի աչքերիդ մեջ ու չեմ հալվի ու տաքանա ներսումս։ Էլ չեմ արտասվի, չեմ անհանգստանա, չեմ նեղվի։ Էլ չեմ ժպտա այդպես ջերմ և չեմ նկատի ու հիանա քեզնով թեկուզ հեռվից։ Էլ նույնը չի լինի … Սրտիս խորքում գիտեմ, որ դեռ երկար կմտածեմ քո մասին, քո մասին մտածելուց դեռ շատ կարտասվեմ, դեռ երկար ժամանակ կցավա։ Բայց ոչինչ, սա էլ կանցնի։ Էլ ամեն առավոտ առաջին մարդկանցից չեմ լինի ում ստիպված պետք կլինես բարևել։ Էլ ամեն առավոտ ինձ մենակ տեսնելուց, ստիպված չես կանչի, որ գամ քո հետ քայլեմ, որ ուղղակի խղճում ես կամ չգիտեմ։ (Չեմ կարծում որ դու երբևէ խղճում ես, բայց դե հաստատ ինչ որ պատրվածք, պատճառ, արդարացում դրա համար կունենաս) … Բայց ոչինչ, շատ շուտով էլ չես տեսնի ինձ։ Երևի դու ուղղակի հայտնվեցիր այն պահին երբ ես ինչ որ մեկի կարիքը ունեի և դու այդ պահին եղար այդ մեկը։ Բայց շատերի նման պահեցիր քեզ այնպես որ վերջում ես էլի ասեմ «ոչինչ ու ոչ ոք հավերժ չի, ամեն ինչն էլ ու բոլորն էլ իրենց ավարտն են ունենում լինի լավ թե վատ»  … 

Տաք ձմեռները

Ձմեռ է, էլի ձմեռ։ Ձմեռ, որը հաջորդում է աշնանը և նախորդում գարնանը։ Ձմեռ, որի ժամանակ գալիս է հիմնականում մանուկների կողմից շատ սիրված ձյունը։ Ինչու հիմնականում մանուկների, քանի որ մի քիչ մեծահասակների համար ձմեռը և ձյունը դարձել են սառը, ցուրտ, ցեխոտ, զզվելի երևույթներ։ Ձմեռ, որը ոչ միայն ըստ մեծահասակների, համարվում է իրոք ամենասառը ու ցուրտ եղանակը։ Բայց հիմա մտածում եմ, մտովի վերադառնում մանկություն և հիշում թե ինչքան տաք էին ախր այդ ձմեռները։ Ինչքան էինք սիրում այդ եղանակը, ինչքան էինք սիրում այդ ձյունը։ Մեր մայրիկները, տատիկները մեր լաց ու կոցին դիմանալով, ստիպողաբար ամենատաք շորերն էին հագցնում, որ կարողանաինք գնաինք դուրս և չմրսեինք։ Հետաքրքիր է, ինչու էին ստիպողաբար մեզ տաք հագցնում, չէ որ հիվանդանալուց, հազը, փռշտոցը, ջերմությունը չէին նայում, ստուգում արդյոք տաք էինք հագնված, հիվանդանալուց ամեն եղանակին էլ հիվանդանում ենք, լինի ամառ թե ձմեռ։ Այդպես էլ մեծանալը չնայեց, չստուգեց ու չհարցրեց արդյոք ամեն ձմռան հետ պատրաստ էինք ավելի մեծանալ և փոխվել։ Դե այն ժամանակ ձմեռները ավելի շատ ձյուն էր գալիս, մարդիկ ավելի սիրով էին վերաբերվում այդ եղանակին, բայց տարիների ընթացքում ձյան տեղումները սկսեցին փոփոխվել, քչանալ, դառնալ ցեխաջրեր և մարդկանց ատելությունն ու հոգնածությունը ավելի սկսեց մեծանալ այս եղանակի հանդեպ։

Իսկ հիմա … հիմա էլի ձմեռ է, մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները դպրոց, համալսարան։ Առավոտյան ութից մեքենաները լցված փողոցներում, խցանումներ։ Ու եղանակը սառը, ցուրտ, օր օրի ավելի է փոխվում, ինչպես և մենք և մեր տրամադրվածությունը այս եղանակի հանդեպ։

Ուզում եմ հետ բերեմ իմ մանկության տաք ձմեռները, որոնք ընդհանրապես տաք չէին ավելի ցուրտ էին, ուղղակի ժպիտները, ծիծաղը տաքացնում էին մեր սրտերը …

Կյանքը ինչպես խաղ

Երբևէ մտածել եք, որ կյանքը կարող է նման լինել մեր բոլորի կողմից ամենաշատ խաղաղացված խաղի։ Ես ինքս երբեք այդպես չեմ մտածել, բայց վերջերս այդ խաղը շատ էի խաղում և սկսեցի ավելի ուշադրություն դարձնել այդ մտքին։ Այդ խաղը բոլորս խաղացել ենք, նույնիսկ հիմա, այս տարիքում, որ շատերի համար մենակ մանուկներն են խաղ խաղում, ինձ թվում է բոլորիս էլ հավես է ժամանակ առ ժամանակ խաղալ։ Խաղում ինչ որ տղա փախնում է, որովհետև գնացքների վրա ներկերով ներկում էր։ Երբ խաղում եմ այդ խաղը, սկսում եմ մտքերիս մեջ ընկնել ու հասկանում եմ թե ինչքան նման է մեր կյանքը այդ խաղին։ Ճանապարհը իմ համար կյանքն է, ուղղակի մի տարբերությամբ, որ այդ ճանապարհը իմ համար անվերջա թվում։ Կոպեկները, որ խաղի ժամանակ տղան հավաքում է, օրերն են, որ ապրում է։ Իսկ ինչ որ նվերները` կյանքի դասերն են, և դրանք միշտ տարբեր են լինում, դա էլ ըստ ինձ նշանակում է որ նույն սխալները պետք չէ կրկնել։ Եվ ամենադժարը երբ տղան վազում է ճանապարհներով, ամբողջ ճանապարհը լի է գնացքներով։ Գնացքներն էլ խոչընդհոտներն են, որոնք ճանապարհի պես անվերջ են թվում և բավականին շատ։ Ամեն քայլափոխին գնացքներ են, շատ գնացքների կողքով ուղղակի անցնում է, շատերի վրայով թռնում է, շատերի տակով էլի անցնում է, մինչև գալիս է կյանքի այն նվերներից մեկը, որը շատ է սպասում, այդ նվերի օգնությամբ կարողանում է բարձրանալ վերև։ Ես կբացատրեմ դա այնպես, ինչպես այդ ինչ որ չափի խոչընդհոտները անցնելով մի քիչ հարթ ճանապարհ է բացվում իր համար, որը վայելում է, բայց հետո իջնում է էլի ներքև, որպեսզի չմոռանա և միշտ հիշի, որ վերևներ հասնելու համար պետք է աշխատել, տանջվել և չհանձնվել։

Չգիտեմ խաղի վերջում ինչ է լինելու, ինչպես չգիտեմ ամեն մեկի կյանքի վերջում ինչ է լինելու, բայց մի քիչ ռեալիստորեն նայելով, հասկանում եմ որ մեր կյանքն էլ, խաղն էլ, լավ թե վատ մեկ է ավարտ է ունենալու։ Դրա համար ինձ թվում է, որ ինչ էլ անում ես ոչ թե պետք է մտածես «ինչի արեցի, չպիտի անեի», այլ պետք է մտածես «ուրեմն սա էր ճիշտը, ուրեմն պետք է այսպես լիներ» …