Ինչ կցանկանայի գալիք Նոր Տարուն…

Ամեն տարի սիրով էի ամփոփում տարին, անկախ նրանից` լավն էր այն,թե ոչ։ Տարին չի կարող բացարձակապես լավը լինել, կամ բացարձակապես վատը։ Յուրաքանչյուր տարվա մեջ լինում են և լավ, և վատ իրադարձություններ։ 

Բայց ինչևէ…

Նոր տարի, երբ լսում ենք այս բառը, պատկերացնում ենք ձմեռ,ձյուն,տոնածառ,ամանորյա սեղան,հեքիաթային գիշեր ու սպասում ենք ինչ որ փոփոխության, չէ որ, նոր տարին իր մեջ պարունակում է փոփոխություն: Նոր տարի ասելով սկսում ենք մտածել նոր ուղու, նոր հույսերի ու սպասելիքների մասին: Նոր տարին այն տոնն է, երբ յուրաքանչյուր մարդ ունենում է ինչ որ ցանկություններ ու երազանքներ,և յուրաքանչյուրն իր սրտում հավատում է,որ այն գալիք տարում կկատարվի,ու ամեն տարի բոլորս նոր սպասելիքներով ենք դիմավորում Նոր տարին` հավատալով, որ ամեն ինչ լավ կլինի:
Ես էլ, ինչպես բոլորը, ունեմ երազանքներ, ու ամեն անգամ, երբ մոտենում է Նոր տարին, սկսում եմ ամփոփել հին տարին ու մտածել, թե ինչ կցանկանայի ես ինքս գալիք տարում: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին,ամեն անգամ, դժվար է նոր բան ասելը: Միշտ նույնն է, նույն ամփոփումներն ու սպասումները, հույսերն ու ակնկալիքները: Ցանկություններս,երազանքներս ու սպասելիքներս շատ շատ են ու մեծ հույսեր եմ կապում նոր տարվա հետ: Ինչպես և յուրաքանչյուր մարդ, ես էլ միայն լավն եմ ցանկանում աշխարհին: Պատերազմներից զերծ կյանք, հաշտություն ու խաղաղություն եմ մաղթում:

Ցանկանում եմ ,որ 2021 թվականը բոլորիս համար լինի հաջողությունների ու հաղթանակների տարի և այն, ինչ չհաջողեցինք ձեռք բերել անցած տարիների ընթացքում, նվաճենք գալիք տարվա մեջ: Մաղթում եմ պայծառ, լուսավոր ու հիշարժան տարի մեզ բոլորիս, մարդկանց` առողջություն, երջանկություն ու սեր, իսկ երկրին` խաղաղություն,կայունություն ու զարգացում: Ցանկանում եմ, որ բոլորի երազանքներն իրականանան, սպասելիքներն արդարանան ու բոլորը լինեն երջանիկ:
Շուտով Նոր տարի է, հին տարին կավարտվի, ու կմնա անցյալում, իսկ նորը` նոր թափ առած կսկսի իր ճանապարհը, որպես` նոր կյանքի սկիզբ:

Ահա ևս մեկ ավարտ… բայց մեծ հույսերով և ակնկալիքներով նոր` ավելի լավ կյանքի սկիզբ…

Published by

Իռեն Նահապետյան

Studying now to be proud of myself later)

Leave a comment